Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:
«Մենք չգիտենք, որտեղ են հայերը թաքցնում Արմեն Ջիգարխանյանին, մենք նրան վաղուց ենք կորցրել տեսադաշտից: Աշխատավայրում նա վաղուց չի հայտնվել»,- զրույցի ընթացքում ասել է թատրոնի աշխատակցուհին «Дни.ру» պարբերականին:
Հայտնի է, որ Ջիգարխանյանն աշխատավարձ ստանում է, իսկ դեկտեմբերին նա հայտնվել է թատրոնում և ենթականերին վախեցրել իր արտաքին տեսքով: «Սափրած գլխով, սարսափելի նիհար, ականջները ցցված, ակնհայտորեն իրեն չպատկանող ոչ իր չափսի սև կոստյումով»,- իրենց տխուր տպավորությունն են ներկայացրել թատրոնի աշխատակիցները:








































