ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաշվել է տարբեր պետությունների սահմաններին առկա պատերի քանակը: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Նա նշել է, որ աշխարհում առկա է մոտ 77 պատվարային շինություն: Եվս 45-ի կառուցումը նախատեսվում է առաջիկայում:
«Եվրոպայում ավելի քան 800 մղոն պատ կառուցվել է միայն 2015-ից ի վեր»,- նշել է Թրամփը:
Միացյալ Նահանգների առաջնորդը հավելել է, որ այդ բոլոր նախագծերը հաջողված են համարվել:
«Դադարեցրեք հանցավոր դրսևորումները մեր հարավային սահմանին»,- կոչ է արել Թրամփը:
Նման հայտարարություն ԱՄՆ նախագահն արել է շարունակվող «shutdown»-ի ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստիպել է չվճարվող աշխատանքի վերադառնալ մոտ 50 հազար պետծառայողի կառավարության աշխատանքի կասեցման պայմաններում:









































