Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արման Եղոյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Մենք պետք է կարևորության դոզան ավելացնենք: Մեր ԱԳՆ-ն պետք է այնպես կազմակերպեր աշխատանքը, որ մինչև հիմա վավերացնողների թիվն ավելի մեծ լիներ, իսկ հիմա արդեն կսկսվեն եվրոպական ընտրությունները»:
«Ես կարծում եմ, որ մենք այստեղ ուշացում ունենք, և Հայաստանին հատկացվող փողերը օդից կախված սպասում են հայկական կողմի ծրագրին, բայց կարելի է ակտիվանալ, ակտիվացնել»,- նշեց Մարուքյանը և հավելեց, որ անհրաժեշտ է ուղղակի շատ աշխատել:
Մանրամասները՝ տեսանյութում: