Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արման Եղոյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խնդրեց Արման Եղոյանին ներկայացնել աշխատանքային պլան. «Ինչի՞ց եք սկսելու ձեր աշխատանքը և հստակ նշեք, թե որ ոլորտում են կատարվել հստակ քայլեր համաձայնագրի կիրարկման նպատակով»:
Ի պատասխան՝ Արման Եղոյանն ասաց. «Անցյալ տարվա հունիսի 1-ից համաձայնագրի մոտ 80 տոկոսը արդեն մտել է ուժի մեջ, մնացած 20 տոկոսի համար պետք է սպասել եվրոպական բոլոր պետությունների վավերացմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: