Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Ես կարծում եմ, որ մեր քննարկումները պիտի լինեն հնարավորինս, այո, քաղաքական, և մեր անդրադարձները պիտի լինեն համակարգային խնդիրներին և ոչ՝ անձերին»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է անցյալին գնահատական տալը, բայց կարևոր է նաև չշեղվելը ներկայից և դադարելը նախագծել ապագան:
Վերջում Ռուբեն Ռուբինյանը ակնկալեց բոլոր երեք խմբակցությունների աջակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































