Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Հայաստանի ստվերային «զինտնտեսության» քարտեզը

ԱԱԾ տարածած տեղեկատվության համաձայն՝ բացատրական աշխատանքի ընթացքում Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակի զենք և ռազմամթերք: Այդօրինակ տեղեկատվություն Հայաստանում հրապարակվել է պարբերաբար՝ թե՛ թավշյա հեղափոխությունից հետո, թե՛ դրանից առաջ: Փաստորեն, քաղաքացիների մոտ եղած զենքն ու ռազմամթերքը չեն ավարտվում: Սա թվում է, թե պատերազմի սինդրոմն է՝ արցախյան առաջին պատերազմից հետո, դեռևս, ամբողջապես չձևավորված իրավապահ համակարգի պայմաններում շատ ու շատ քաղաքացիներ իրենց մոտ են պահել զենքն ու զինամթերքը: Դա մի բացատրություն է, որը, իհարկե, չենք կարող հավաստի և ռացիոնալ չհամարել: Բայց այդ զինամթերքը որքա՞ն էր, չավարտվե՞ց այս տարիների ընթացքում, երբ պարբերաբար իրականացվել են կամ ռեյդեր, կամ բացատրական աշխատանքը, և առնվազն երկու տասնամյակ պարբերաբար հայտնվել է ինքնակամ հանձնումների կամ հայտնաբերումների մասին: Այդ զենքը, որ մնացել էր պատերազմից հետո, չավարտվե՞ց, չհանձնվե՞ց, թե՞, այդուհանդերձ, պատերազմը յուրօրինակ «ալիբի» էր հետագա տարիներին հանրային տարբեր խմբերի ու շերտերի զինման համար, որն իրականացվել է իշխող համակարգի տարբեր խմբերի հովանու ներքո, ընդհանուր քաղաքական հովանու ներքո:

Մի բան ընդհանրապես անհրաժեշտ է հասկանալ՝ խնդիրը Հայաստանում, շատ թե քիչ, ուսումնասիրվածություն և մասշտաբի գնահատական ունի՞, թե՞ ոչ: Ինչպես, օրինակ, տնտեսության ստվերը, որի վերաբերյալ հնչում են ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ, և ստույգ պարզ չէ, թե Հայաստանի տնտեսության որ մասն է ստվերում, տնտեսության որ մասն է դուրս մնում հանրային բյուջեից և չի ծառայում հասարակական շահին և օրակարգին: Իսկ ստույգ պա՞րզ է, թե Հայաստանում ինչպիսին են ապօրինի պահվող զենք զինամթերքի մասշտաբները, որտեղ են դրանք, ում մոտ, ինչպես են տնօրինվում: Իրավապահ կառույցները՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական մարմիններ, ունե՞ն համապարփակ օպերատիվ տվյալներ: Մյուս կողմից, եթե այդ տվյալները լինեին, պետք է որ խնդիրը լուծվեր, այսինքն՝ իրականացվեր լայն օպերացիա և հավաքվեր կամ ավելի շուտ չեզոքացվեր ապօրինի զենք զինամթերքի այն բազան, որ առանց չափազանցության կախված է թե՛ քաղաքացիների, հանրության անվտանգության, թե՛ պետական անվտանգության գլխին: Ի վերջո, երբ կա այդ բազան և դրա տեղը ստույգ հայտնի չէ, այն կարող է ամեն պահի որևէ անակնկալ մատուցել հասարակությանը: Իսկ արդյո՞ք որևէ բազայի չէր տիրապետում կամ չի տիրապետում նախորդ իշխող համակարգը: Թե՞ Հայաստանում կարող ենք գործ ունենալ մեկ այլ երևույթի հետ, երբ ապօրինի զենք զինամթերքը ոչ միայն չի նվազում, այլ հակառակը՝ համալրվում է, որքան էլ պայքար մղվում է դրա դեմ, և լինում են բացահայտումներ կամ բացատրական աշխատանքի միջոցով ինքնակամ հանձնումներ:

Հարցն այն է, որ բացի զուտ քրեածին բաղադրիչից, ապօրինի զենք զինամթերքի, այսպես ասած, չստուգված և անորոշ աշխարհագրությունն ու ծավալները իրենց մեջ պարունակում են նաև քաղաքականաքրեածին վտանգներ: Հարցն այստեղ միայն այն չէ, որ այդ ապօրինի զենքի բաշխվածությունը և, առավել ևս, հնարավոր շարունակաբար համալրումը, շատ թե քիչ, էական չէ, կարող է լինել, այսպես ասած, հին իշխող համակարգի տեղեկատվական առավելություն նորի նկատմամբ: Խնդիրն այն է, որ դա կարող է բերել նաև քաղաքականության մեջ ծայրահեղական մեթոդաբանության նվազագույն բազայի կամ, այսպես ասած, օջախը վառ պահելու իրողության, երբ որոշակի քաղաքական ուժերի համար լինելով, այսպես ասած, հասանելի, այդ հանգամանքը թույլ կտա նրանց առնվազն պահպանել ծայրահեղ մոտեցումները իբրև «վերջին միջոց», իհարկե, իրենց իսկ վերապահելով այդ «վերջին» միջոցի ժամանակն ընտրելու իրավունքը:

Միաժամանակ, իհարկե, մյուս հարցն էլ այն է, թե կա՞ն արդյոք համալրման աղբյուրներ: Հանրությունը, անշուշտ, այդ հարցերի վերաբերյալ հանրային հարցադրումներ անհամեմատ քիչ է անում, քան, օրինակ, նույն ստվերային տնտեսության՝ համարելով, որ ստվերային տնտեսությունն անմիջական հարված է համընդհանուր բարեկեցությանն ու պետության զարգացմանը: «Ստվերային» «զինտնտեսությունը» համընդհանուր բարեկեցությանը, իհարկե, անմիջական հարված չէ, սակայն հարված է համընդհանուր համակեցության և անվտանգության հիմքերին, որի հանդեպ հանրային անմիջական ուշադրությունը չպետք է լինի երկրորդական մակարդակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում