Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր ելույթում նշեց, որ Արման Բաբաջանյանի ելույթից ոչ հաճելի պահեր ապրեց ինքը. «Ըստ երևույթին, պարոն Բաբաջանյանը տեղյակ է, որ ես 3 տարի աշխատել եմ որպես Անդրանիկ Մանուկյանի խորհրդական»:
Նրա խոսքով՝ այն թեզերը, որ հնչեցրեց պարոն Բաբաջանյանը, ներմուծվել են ադրբեջանական ինֆորմացիոն դաշտից. «Ի՞նչն է Ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզերն առաջ բրթել: Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչած բոլոր արտահայտությունները բացառապես սուտ էին և արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»:
Արման Աբովյանը ընդգծեց. «Ես թույլ չեմ տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի: Ի՞նչն է Ձեզ ստիպում զրպարտել Անդրանիկ Մանուկյանին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































