Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հայտարարել է, որ գերմանական ընկերություններին հղված նամակները դատապարտելի չեն: Դրանցում պատժամիջոցներով են սպառնում, եթե ընկերությունները շարունակեն աջակցել «Թուրքական հոսք-2»-ի իրագործմանը: Այս մասին նա հայտարարել է Rheinische Post-ի հետ հարցազրույցում:
Նա նշել է որ դեսպանի աշխատանքը Գերմանիային և տեղական ընկերություններին ԱՄՆ-ի դիրքորոշումը հայտնելն է:
«Այդ նամակների բովանդակությունը չի տարբերվում հրապարակավ հնչեցրած մեր հայտարարություններից»,-հստակեցրել է Գրենելը:








































