Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

«Հանրությունը պետք է իմանա՝ ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը. ոլորտի կարգավորումներն անխուսափելի են»

«Հայաստանում լրատվադաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ մեզ ընդդիմադիր ուժերին»։ Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի վերջին շրջանի խնդրահարույց հրապարակումներին։ Խոսելով լրատվադաշտի մասին՝ Փաշինյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել, չի եղել նաև լրատվական դաշտում, ինչի առիթով ինքը շատ ուրախ է, բայց ուզում է արձանագրել, որ դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ իրենց ընդդիմադիր ուժերին։ Փաշինյանը նշեց, որ նախկին իշխանություններից հիմնականում երկու սուբյեկտի են պատկանում մի շարք լրատվականներ, բայց անուններ չտվեց։«Ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետև, ըստ էության, ներկա իշխանությունները ֆինանսական և լրատվական ռեսուրսների չեն տիրապետում, որովհետև առկա ռեսուրսները կամ ազատ են, կամ մեզ ընդդիմադիր, որոնք էլ գտնվում են նախորդ իշխանության ներկայացուցիչների ձեռքին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ լրատվադաշտում տեղի է ունենում պրոցես, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվամիջոցներով փորձ է արվում ներկա իշխանությունը հանրապետականացնել։ «Ինչ է նշանակում հանրապետականացնել․ ասել, որ ոչ մի տարբերություն չկա, ասել, որ ահա այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին նախկինը, և բերվում են անհերքելի փաստարկներ։ Ինչպե՞ս։ Ասում են՝ տեսեք՝ ՀՀԿ-ականները նույնպես երկու ականջ, մի քիթ, մի բերան ունեն, ներկաներն էլ ունեն, նախորդ վարչապետն էլ ուներ երկու աչք, երկու ականջ, մի քիթ, մի բերան, ներկա վարչապետն էլ ունի երկու աչք, երկու ականջ, երկու ձեռք, երկու ոտք, մի քիթ, մի բերան, նույնն է, բան չի փոխվել։ Ես հիմա պատկերավոր եմ ներկայացնում, բայց էությունը դա է»,- նկատեց Փաշինյանը՝ հավելելով, որ դա արվում է ցույց տալու համար, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները անիմաստ են, բան չի փոխվել երկրում։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին էլ բավական կոշտ շեշտադրումներով անդրադարձել էր «Հրապարակ» թերթի մի հրապարակմանը, որտեղ թերթը քննադատել էր նոր իշխանություններին, որոնք ամբողջ կազմով գնացել էին խաշ ուտելու։ Թերթը նկատել էր, որ նույնիսկ այս սովորությամբ նոր իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախկին իշխանություններից։ «Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել, գնալ խաշ ուտելու՝ մարդը 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։

Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես, օրինակ, հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, և նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։

Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով՝ նրանք համարյա հարազատացել են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հնարավոր է համարում, որ լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվի նախկին իշխանությունների վերահսկողության տակ, քանի որ խնդիրը բավական երկար ժամանակ է, ինչ կա, բայց եթե արդեն վարչապետն է խոսում դրա մասին, նշանակում է, որ ոլորտը կարգավորելու անհրաժեշտություն կա և մի բան էլ ուշացել է։

«Լրագրողական կազմակերպությունները առաջարկում են մշակել քաղաքականություն, օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ մտցնել, որպեսզի լրատվամիջոցի սեփականության գաղտնիությունից անցում կատարվի թափանցիկության։ Եվ քանի որ այստեղ արդեն խոսքը գնում է վարչապետի մասին, ապա այստեղ իր լիազորությունների մեջ է մտնում համապատասխան քաղաքականություն և օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը նպաստելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ լրագրողական կազմակերպությունները դեռ անցած տարի մայիս ամսին հանդես են եկել առաջարկությամբ՝ մտածելու քննարկել համապատասխան պետական քաղաքականության մշակման և իրականացման ուղղությամբ։

«Մենք հասկանում ենք, որ վերջին ամիսներին կան ավելի հրատապ հարցեր և համբերատարություն էինք հանդես բերում, բայց, փաստորեն, վարչապետի ուղիղ եթերը ցույց է տալիս, որ արդեն հասունացել է նաև այս փուլով զբաղվելու հարցը։ Մենք առաջարկում ենք, որ բացի այդպիսի լայվով հանդես գալուց, Հայաստանի իշխանությունները մտածեն, թե ինչպես է հնարավոր ապահովել լրատվամիջոցների հնարավորինս քաղաքական չեզոքությունը։ Եվ առաջին հերթին խոսքը պետք է գնա հեռարձակվող լրատվամիջոցների մասին, որոնք օգտվում են սահմանափակ հանրային ռեսուրսից և, հետևաբար, պետք է ապահովվի նրանց քաղաքական չեզոքությունը։ Մենք պնդում ենք, որ կարգավորումների ժամանակը ոչ միայն հասունացել է, այլև, ինչ-որ տեղ արդեն ուշացել է»,- ընդգծեց Նավասարդյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ոլորտը կարգավորելու պետության գործիքները շատ են, կան քաղաքակիրթ ձևեր, առկա է միջազգային փորձ, որը ենթադրում է, քանի որ լրատվամիջոցները ունեն հանրային առաքելություն, ապա հասարակությունը պետք է իմանա լրատվամիջոցի ֆինանսավորման աղբյուրները, իրական սեփականատերերը ովքեր են։ «Եթե ապահովվի թափանցիկությունը, ապա ցանկացած ֆինանսավորման աղբյուրի գերակշռությունը լրատվական դաշտում բացառվելու է, նաև եթե կիրառվեն համապատասխան նորմեր մենաշնորհների դեմ։ Նույնիսկ եղած նորմը Հայաստանում սահմանում է, որ նույն սփռման գոտում որևէ սեփականատեր չի կարող ունենալ ավելի քան մեկ հեռուստաալիք և մեկ ռադիոալիք։ Բայց մեզ մոտ այդ սկզբունքը միշտ խախտվում է հենց այն պատճառով, որ իրական սեփականատերերը թաքնվում են ինչ-որ խորհրդանշական ՍՊԸ-ների անունների տակ։ Սա բոլորը գիտեն և մշտապես աչք են փակել դրա վրա, քանի որ դա նախորդ իշխանություններին ձեռնտու էր։ Եթե նոր իշխանությունները քաղաքակիրթ քաղաքականություն են ուզում իրականացնել, ապա զուտ ելույթներով հարցեր չեն լուծվում։ Այդ հարցերը լուծվում են ինստիտուցիոնալ ճանապարհով, որով պետք է անհապաղ զբաղվել»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Մեր դիտարկմանը՝ պետության կողմից նշված կարգավորումներով զբաղվելը լրատվամիջոցների կողմից չի՞ դիտվի լրատվամիջոցների գործունեության միջամտություն, և աղմուկ չի բարձրանա, որ պետությունը փորձում է միջամտել իրենց գործունեությանը, Նավասարդյանը նկատեց, որ ցանկացած հարցի հետ կապված աղմուկ կարող է բարձրանալ, բայց եթե ամեն ինչ արվում է փաստարկված և թափանցիկ, միջազգայնորեն ընդունված նորմերի շրջանակներում, ապա այդ բանավեճում հաղթանակ տանելու են բանականությունը և քաղաքակիրթ սկզբունքները։ «Ցանկացած անձ, որը ունի չար նպատակներ, նա կարող է պայքարել արդարության, ճշմարտության դեմ, բայց առանց բանավեճի ու պրոֆեսիոնալ քննարկումների, հարցը չի լուծվի։ Ես և իմ գործընկերները պատրաստ ենք այդ կարգի բանավեճի և քննարկումների»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում