HMD Global ընկերությունը նախատեսում է թողարկել Nokia N9 սմարթֆոնի նոր տարբերակը, հաղորդում է Gizmochina-ն:
Այս մոդելը հիշեցնող գաջեթը նկատել են Google-ի տաղավարում CES 2019 ցուցահանդեսում, Լաս Վեգասում: Տաղավարում ցուցադրվել են Google Assistant-ի աջակցությամբ KaiOS օպերացիոն համակարգով սարքավորումներ՝ JioPhone, 4G-ով Nokia 8110 և Nokia N9-ը հիշեցնող անանուն հեռախոս:
Այս օպերացիոն համակարգը Firefox-ի իրավահաջորդն է, որի կատարելագործումը դադարեցվել է 2016թ.-ին: Google-ը հարթակում ներդրել է 22 մլն դոլար: Լուսանկարում հնարավոր է տեսնել Nokia լոգոտիպը, սակայն N9 բնօրինակը Google Assistant-ի աջակցություն չունի: