Իրանը ստացել է 550 միլիոն դոլար նավթի վաճառքի ապասառեցված միջոցներից՝ տնտեսական պատժամիջոցների մեղմացումից հետո՝ հաղորդում է IRNA գործակալությունը: Իսլամական Հանրապետությունը պատժամիջոցների մեղմացման արդյունքում կարող է ընդհանուր առմամբ վերադարձնել 4.2 միլիարդ դոլար:
Իրանի իշխանությունները հույս ունեն, որ պատժամիջոցների չեղյալ հայտարարման մասին վերջնական համաձայնագիր ձեռք կբերվի կես տարվա ընթացքում:
Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ներկայացրել է երկրի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Բեռլինում՝ Գերմանիայի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի առաջ:
Հիշեցնենք, որ 2013թ. Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակ»-ը կնքել են միջանկյալ համաձայնագիր, ըստ որի՝ Իրանը պարտավորվել է դադարեցնել մինչև 20% ուրանի հարստացումը երկրի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մի մասի չեղյալ հայտարարման դիմաց: