Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:
«Այսօր հիվանդանոցների ներսում ավելի շատ մարդիկ կան, քան այդ հիվանդանոցներից 10 կմ շառավղով բացօթյա կյանքում. սա վկայում է տարբեր հիվանդությունների մակարդակի բարձր լինելու մասին»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր հաճախ մարդը քայքայում է առողջությունը՝ հետևելով բժշկի խորհրդին. «Բժիշկները ոչ թե դեղատոմս են տալիս, այլ դժոխքի կամ դրախտի ուղեգիր՝ կախված մարդու անցյալից»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































