Երևանի քաղաքապետարանն այսօր հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, օրակարգում «2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» նախագծի քննարկումն է:
Իր ելույթի ընթացքում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը դիմելով ներկաներին՝ նկատեց, որ ավագանու նիստերի դահլիճը նմանվել է քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված, առանց կարգ ու կանոնի:
«Խնդրում եմ, ասելիքիս մեջ որևէ ենթատեքստ չփնտրեք, ամեն ինչ ուղիղ եմ ասում և հասկանում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում գուցե ժամանակ չի եղել ընթերցելու ավագանու կանոնակարգը, ուստի պատրաստ եմ մի քանի կետեր ընթերցել»,- ասաց ավագանու անդամը:










































