Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, դիմելով թեկնածուին, ասաց. «Մեր քաղաքացիների բողոքների մի մեծ խումբ կապված է դատական իշխանության հետ: Որպես օրենսդիր՝ ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել այս հարցերին»:
Վլադիմիր Վարդանյանը ի պատասխան ասաց. «Մենք խնդիր ունենք ոչ այնքան դատական համակարգի հետ, որքան դատավորների քանակի, նրանց պրոֆեսիոնալիզմի»:
Նրա խոսքով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չափազանց դժվար է ապահովել արդարադատության այն որակը, որը սպասում են քաղաքացիները:
Նա ընդգծեց՝ դատական իշխանությունն ունի ընդամենը մեկ հենարան՝ դա վերջինիս սեփական հեղինակությունն է. «Եվ այդ հեղինակությունը բարձրացնելը և՛ դատարանի, և՛ իշխանության մյուս ճյուղերի խնդիրն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































