Sunday, 21 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները

«Ղարաբաղ», ԲԱՏԷ… Որ թիմը կդառնա հայկական ֆուտբոլի բրենդը…

2018 թվականին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխություններից հետո շոշափելի դրական տեղաշարժեր են տեղի ունենում նաև մեր թիմերում։ Եթե տարիներ առաջ ակումբների գերնպատակը եվրագավաթների խաղարկությունում հայտնվելը և ֆինանսական խնդիրների լուծումն էր, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է։

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը մասնակցում է 9 թիմ։ Ավելին, ունենք նաև մի քանի ակումբներ, որոնք խաղում են Առաջին խմբում, սակայն գալիք մրցաշրջանում հավակնում են ելույթ ունենալ բարձրագույն լիգայում։ Խոսքը «Երևանի», «Լոկոմոտիվի», «Յունիոր-Սևանի» մասին է։ Շատերը համոզվել են, որ 16 տարի հաստատված ռեժիմի փլուզումից հետո կարելի է լուրջ ներդրումներ անել հայկական ֆուտբոլում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայում խնդիր ունի Բարձրագույն խմբի թիմերին մարզադաշտերի և մրցավարների տրամադրման հարցում։ Սա թեև մտահոգիչ, բայց միևնույն ժամանակ հուսադրող խնդիր է, որը, կարծում ենք, տարիների ընթացքում լուծում կստանա։

Այսօր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ունենք մի քանի թիմեր, որոնք ունեն լուրջ հավակնություններ և, բացի չեմպիոնության համար պայքարելուց, կամա թե ակամա կարող են դառնալ հայկական ֆուտբոլի բրենդը։ Նման թիմերի շարքում կարելի է դասել «Փյունիկին», «Ալաշկերտին», «Բանանցին», «Արարատ-Արմենիային» և վերջապես «Արարատին»։ Վերջինս մեր ֆուտբոլի բրենդը դառնալու հարցում ունի որոշակի առավելություն։ Տասնամյակներ շարունակ «Արարատը» անմոռանալի պահեր է պարգևել ֆուտբոլասերին և ունի հարուստ պատմություն։ Ակումբի ղեկավարությունը կարծես թե առաջ շարժվելու լուրջ նպատակներ ունի։ Թիմի գլխավոր մարզիչն է Աբրահամ Խաշմանյանը, որը մեծ փորձ և հեղինակություն ունի։ Առաջնության ձմեռային դադարի ընթացքում «Արարատը» ակտիվ տրանսֆերային գործընթաց է իրականացնում, և վստահ ենք, որ գարնանը թիմը զգալի կուժեղանա։ Զարգացման ճանապարհին են նաև վերը թվարկված մյուս թիմերը։

Նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով ֆուտբոլային բրենդի որպես վատ օրինակ կարելի է բերել Բելառուսի ԲԱՏԷ-ին և Ադրբեջանի «Ղարաբաղին»։ 2017 թվականի օգոստոսին Ադրբեջանում ֆուտբոլային տոն էր: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության փյել-օֆում «Ղարաբաղը» հաղթահարեց դանիական «Կոպենհագենի» արգելքը և դուրս եկավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլ: Բաքվում կայացած առաջին խաղում «Ղարաբաղը» «Կոպենհագենին» հաղթել է 1:0 հաշվով, իսկ երեկ ադրբեջանական թիմը հյուրընկալվելիս պարտվեց 2:1 հաշվով: Շնորհիվ մրցակից դաշտում խփած գոլի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվեց հենց «Ղարաբաղը»:

Կարելի է փաստել, որ տարիների ընթացքում տարված հետևողական աշխատանքը տվեց իր արդյունքը: Ընթացիկ մրցաշրջանում էլ «Ղարաբաղը» ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում։ Ու մինչ մենք հաշվում ենք, թե Չեմպիոնների կամ Եվրոպա լիգայի խաղարկություններում քանի հայ ֆուտբոլիստ է խաղում, ադրբեջանցիները եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարերում ունեն «Ղարաբաղ»:

Իսկ մենք… Տարիներ շարունակ մխիթարվում էինք, որ Ադրբեջանը, իր ժողովրդին սոված պահելով, ունի թանկարժեք ֆուտբոլիստներ: Ադրբեջանում ապրում են ֆուտբոլով, ապրում են «Ղարաբաղով»։ Ցավալի է, որ չունենք «Ղարաբաղի» մակարդակի թիմ: Չունենք, որովհետև տարիներ շարունակ ուժեղ թիմ ուզում էին ունենալ միայն երկրպագուները: Երկրպագուները այսօր էլ երկրպագում են «Արսենալին», քանզի այս թիմում է Հենրիխ Մխիթարյանը: Մինչ այդ երկրպագում էինք «Մանչեսթեր Յունայթեդին», Դորտմունդի «Բորուսիային», Դոնեցկի «Շախտյորին», Դոնեցկի «Մետալուրգին»: Այս թիմերում ժամանակին փայլել է Մխիթարյանը:

Այո, մինչև թավշյա հեղափոխությունը հայկական ֆուտբոլի ու ընդհանրապես մեր իրականության միակ լուսավոր կողմը հենց Հենրիխ Մխիթարյանն էր: Այդ մասին փաստել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Հիմա իրավիճակն այլ է։ Անցյալ տարի Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» և «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում ունեցանք լեցուն Հանրապետական մարզադաշտ։ Մասնավորապես «Փյունիկի» տպավորիչ ելույթը բավական արագ հետ բերեց երկրպագուին մարզադաշտ։ Թեկուզ կարճ ժամանակով, ունեցանք հիանալի ֆուտբոլային մթնոլորտ։

Նախորդ տարվա մեր թիմերի հաջող ելույթը եվրագավաթների խաղարկությունում կարծես ակումբային ֆուտբոլի վերածննդի սկիզբը դրեց։ Ուժեղ թիմեր և ֆուտբոլային բրենդ դառնալու գործում մեծ է նաև երկրպագուի դերը։ Եթե լինի հասարակական պահանջ, կլինի նաև ուժեղ թիմ, քանզի ակումբի զարգացման գլխավոր խթաններից է նաև հասարակությունը։

Մարտին կվերսկսվի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Այն նախորդներից անհամեմատ ավելի հետաքրքիր է և լարված։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ ընթացիկ առաջնությունն ունի անհամեմատ ավելի մեծ լսարան, ինչը ևս հուսադրող է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում