ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ երկրորդ ինքնաբացարակի միջնորդությունը ներկայացրեցին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ հայտնի չէ, թե ինչի հիման վրա է գործը մակագրվել հենց այս դատավորին։ Ըստ պաշտպանի՝ այդ կերպ կասկածի տակ է դրվում դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելու հանագամանքը:








































