Լեհական Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչը մահացել է հարձակման հետևանքով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև Լեհաստանի առողջապահության նախարարը՝ սրտաբան Լուկաշ Շումովսկին: «Մենք չկարողացանք հաղթել»,- ասել է նա:
Քաղաքապետը հունվարի 13-ին բարեգործական համերգի ժամանակ սրտի հատվածում դանակի վիրվորումներ է ստացել: Հետո նրան վիրահատել են և 20 լիտր արյուն ներարկել, նրա վիճակը շատ լուրջ էր:
Հանցագործը մի քանի անգամ դանակով հարվածել է Ադամովիչին: Հարձակման ժամանակ տղամարդը բղավել է, որ նա բանտում է հայտնվել կեղծ մեղադրանքով և բանտում «ենթարկվել է խոշտանգումների»: Ավելի ուշ պարզվել է, որ հանցագործը 27-ամյա տեղի բնակիչ էր, որը նախկինում դատապարտվել էր չորս բանկեր թալանելու համար:









































