«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 14-ի հյուրը Infocom-ի համահիմնադիր Սևակ Մամյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին և այն քննադատություններին, որ ընտրված պատգամավորներն անփորձ են.«Ես չգիտեմ փորձառու խորհրդարան ինչպես է հնարավոր ձևավորել, եթե ելնում ենք նրանից, որ այդ փորձառությունը գալիս է խորհրդարանական աշխատանքից։ Այս դեպքում՝ պետք է ենթադրենք, որ խորհրդարանի կազմը ժամանակի ընթացքում չպետք է փոփոխվի։ Իսկ եթե պետք է պարբերաբար փոփոխվի, ապա կունենանք այնպիսի պատգամավորներ, որոնք խորհրդարանական փորձ չեն ունեցել»։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի այն որոշմանը, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում նախապատվությունը տրվելու է ԲՀԿ-ին, Սևակ Մամյանն ասաց.«Այս մոտեցումն ընդունելի է այնքանով, որ «Իմ քայլը» չի փորձում իր համար սիրելի ընդդիմություն ձևավորել, բայց ավելի հասկանալի կլիներ, որ որևէ տարբերություն չի տեսնում այդ ուժերի միջև, կարող էին քվեարկությունը ազատ թողնել»։