Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
Քվեարկության դրվեց Հաշվիչ հանձնախմբի ստեղծման հարցը, համաձայն որի՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Իմ քայլը» կունենա 5 անդամ, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»՝ մեկական անդամներ:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբում ընդգրկվելու համար «Իմ քայլը» դաշինքից ներկայացվել են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և Մարիա Կարապետյանը:
«Լուսավոր Հայաստան»-ից ներկայացվել է Աննա Կոստանյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Շաքե Իսայանը:
Նրանք առանձնացան, որպեսզի նիստ անցկացնեն եւ ընտրեն հանձնախմբի նախագահ ու քարտուղար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































