Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգի վարսահարդարը գործընթացի խաղի կանոնները գլխիվայր է շրջել. նա իր հաճախորդներին սափրում է չղջիկի նման առաստաղից կախված:
«Ես առաստաղից կախված սափրվել եմ 1995թ.-ից, իսկ հաճախորդներին սկսեցի այդպես սափրել ընկերոջս հետ գրազից հետո: Նա պնդեց, որ չեմ կարողանա գլխիվայր կախված ինչ որ մեկին սափրել, և ես ընդունեցի մարտահրավերը: Այժմ ինձ «չղջիկ» վարսահարդար են անվանում»,- Իսա Դեմիրի խոսքերը մեջբերում է Karar պարբերականը:

Դեմիրի հորինած համակարգը, իր յուրահատուկ աշխատանքի համար, բաղկացած է առաստաղին ձողի միջոցով ամրացված պարանից: Երբ նա պատրաստ է լինում բարձրանալու՝ ընկերը կապում է ոտքերը:
«Այս պահին ես կարող եմ միայն մորուք սափրել, մազերի կտրվածքի համար ես պետք է այնպիսի համակարգ ստեղծեմ, որ կարողանամ շրջվել»,- ասել է Դեմիրը:








































