ԱՄՆ-ում աֆրիկացի արքայազնի արկածների մասին հայտնի ֆիլմի շարունակության ստեղծման մասին հայտարարվել էր դեռևս 2013թ․։ Այժմ Էդի Մերֆին՝ «Ճանապարհորդություն դեպի Ամերիկա» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատարը, պաշտոնապես հայտարարել է, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները առաջ են ընթանում։
1988 թվականին ստեղծվեց «Ճանապարհորդություն դեպի Ամերիկա» ֆիլմը: Գլխավոր դերերում դերասաններ Էդդի Մերֆին և Արսենիո Հոլն էին: Ֆիլմը ներկայացվել է Օսկարի երկու մրցանակի: Ֆիլմի երկրպագուները վաղուց էին սպասում նոր շարունակությանը։ Ֆիլմի երկրորդ մասի ստեղծման մասին լուրերը վաղուց էին տարածվել, սակայն ոչ ոք նախկինում պաշտոնապես չէր հաստատել նկարահանումների մասին լուրերը:

Հայտնի է, որ նկարահանման աշխատանքները ղեկավարում է ռեժիսոր Քրեյգ Բրյուերը։









































