Երաժիշտ Ար Քելիի հետ համագործակցող հնչյունաձայնագրող ստուդիայի երկնքով ինքնաթիռ է թռչել՝ նրան դատապարտող պաստառով: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Նշվում է, որ դա կապված է երգչին ուղղված սեռական ոտնձգությունների և բռնության մեջ մեղադրանքների հետ:
«Դադարեցրե՛ք սեռական գիշատիչ Ար Քելիի հետ համագործակցությունը»,-ասվում է գրությունում:
Պարբերականի տվյալներով՝ ակցիան նախաձեռնել է կանանց ազգային կազմակերպությունը:










































