Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Դատական համակարգում ճգնաժամ է, վիրահատական միջամտություն է հարկավոր. ԲԴԽ-ի հարցը պետք է բերվի ԱԺ օրակարգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը երկու նոր հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին և նույն խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրանց Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջով: Պատասխանողները ԲԴԽ անդամներն են, իսկ Գագիկ Հարությունյանն ու Հայկ Հովհաննիսյանը հանդես են գալիս որպես երրորդ անձինք:

Իսկ խնդիրն այն է, որ 2018թ. հոկտեմբերի 29-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել դատական իշխանությանը վարկաբեկող արտահայտություններով։ Գագիկ Հարությունյանը մասնավորապես ասել էր. «Նախկինում ևս, լինելով Սահմանադրական դատարանի նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց՝ վիճակն ավելի մտահոգիչ է, և մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»:

Հիմա դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը կարծում են, որ վերը նշված հայտարարությունից հետևում է, որ, ըստ ԲԴԽ նախագահի, դատական իշխանության կողմից նախկինում, մինչև ԲԴԽ-ի կազմավորումը, արդարադատություն չի իրականացվել, ինչից ակնհայտ է, որ նման հայտարարությամբ ըստ էության վարկաբեկվում է դատական իշխանությունը: Այդ կերպ ոչ թե նվազեցվում, այլ իսպառ վերանում է հասարակության վստահությունը այդ իշխանության և նրա ներկայացուցիչների իրականացրած արդարադատության նկատմամբ: Ըստ հայցվորների՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի վերը նշված հայտարարությունը էթիկայի կանոնների կոպիտ խախտում է և դա հիմք է տալիս ԲԴԽ անդամներին Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և Բարձագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար:

Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի մասով ԲԴԽ-ի դեմ ներկայացված հայցադիմումին, ապա Պետրոսյանի և Սուքոյանի համոզմամբ, նրան ևս պետք է ենթարկեն կարգապահական պատասխանատվության և դադարեցնեն լիազորությունները: Իսկ պատճառը հունվարի 1-ից ձևավորվող սնանկության դատարանի դատավորների ընտրության կարգն էր։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը նորմալ չի համարում դատական համակարգում առկա այս «պատերազմը»։ «Չեմ ուզում խնդիրն անձնավորել, կենտրոնանալ Գագիկ Հարությունյանի անձի վրա, քանի որ Գագիկ Հարությունյանի ասածը ոչ մեկի համար նորություն չէ, այլ բան է, որ նա օժտված է այն բոլոր լծակներով, որ դատական համակարգը մաքրի առկա վիճակից, չարաշահումներից։ Բոլորն են խոսում դատական համակարգում առկա խնդիրներից։ Եկեք չմոռանանք Մարդու իրավունքների պաշտպանի 2015 թվականի արտահերթ զեկույցը, որտեղ հասանք նրան, որ գումարների չափն էր նշված, թե որ ատյանում ինչ գներ են գործում։ Բայց, ընդհանուր առմամբ, այս պատերազմը նորմալ չէ, քանի որ ԲԴԽ-ն ի պաշտոնե օժտված է ապահովելու դատարանների և դատավորների անկախությունը։ Սա սահմանադրական նորմ է։ Եվ եթե դատավորները չեն վստահում ԲԴԽ-ին, սա աննորմալ է ու բերում է կոլապսի։ Սա մեծ ճգնաժամ է դատական համակարգի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչպես պետք է հանգուցալուծել առկա ճգնաժամը, փաստաբանը նկատեց. «Ես կարծում եմ, որ այստեղ արդեն վիրահատական միջամտություն է պետք։ Դատական համակարգի ներկայացուցիչների 80 տոկոսին, որպես պրակտիկ գործող իրավաբան, ես կուղարկեի բոլորին տուն, եթե լծակներ ունենայի։ Պետք է գործ առ գործ նայել, թե այդ դատավորները ինչպես են նշանակվել, որովհետև եթե այն ժամանակ կուռ համակարգ էր, կար ռեժիմ և կար Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ, որն ամբողջությամբ վերահսկում էր այդ դատական համակարգը, հիմա այդ նախագահը չկա, ու խնդիրները իրար մեջ վերսկսել են, ու չկա այն ձեռքը, որը բոլորին ասի, թե ինչպես պետք է լինի»։

Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդին, ապա Գյոզալյանի խոսքերով՝ այստեղ լիքը խնդիրներ կան՝ սկսած ԲԴԽ-ի ձևավորումից։ «Այս հարցը պետք է ԱԺ-ի օրակարգում լինի։ Պետք է փորձել հասկանալ, թե որքանով էր օրինական ԲԴԽ-ի այս կազմի ընտրությունը։ Եվ ամենակարևորը՝ եթե ԲԴԽ-ն դատավորների շրջանում չի վայելում այն հեղինակությունը, որը պետք է վայելի, ապա, ես կարծում եմ, որ այդ ԲԴԽ-ն, օրենսդրական երաշխիքների պահպանմամբ, պետք է լուծարվի։ ԲԴԽ-ի կազմում պետք է լինեն այնպիսի անձինք, որոնք վայելում են ոչ միայն հանրության, այլև դատական համակարգի մեծամասնության վստահությունը, որպեսզի ձեռք ձեռքի տված լուծեն առկա խնդիրները։ Մինչդեռ, մենք հիմա ականատես ենք լինում իրար մեջ պատերազմի և մեծ հարց է, թե ով է ճիշտ, ով՝ սխալ»,- եզրափակեց Գևորգ Գյոզալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում