2017-ին մեր կողմից ներդրված տնտեսվարման մեխանիզմները թույլ տվեցին ավելի արդյունավետ օգտագործել միջոցները 2018-ին, լրագրողներին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով 2018-ի ընթացքում ԱԺ տնտեսումներին:
«Մենք թողնում ենք մեծ քանակի գույք, որը հաջորդ աշխատակազմը կարող է սպառել: Երբ ես եկա աշխատակազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություններ, ես ստիպված էի նախագահի աշխատակազմից և ԿԲ-ից այստեղ բերել մի քանի տասնյակ օգտագործված համակարգիչներ», – ասաց նա:











































