Չինական Xiaomi սմարթֆոնների արտադրողը 3 օրում մոտ 6,3 մլրդ դոլար է կորցրել։ Հանկոնգի բորսայում ընկերության արժեթղթերը 17%-ով նվազել է՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ նվազումը աճել է հունվարի 10-ին, քանի որ լրացել է IT-ընկերության բաժնետոմսերի վաճառքի արգելքի վեցամսյա ժամկետը, որը սկսվել էր 2018թ․ հուլիսի 10-ին IPO-ի առաջին օրը։
Bloomberg-ը ենթադրում է, որ Xiaomi-ի բաժնետոմսերի վաճառքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ շատ ներդրողներ իրենց արժեթղթերը վաճառել են պաշտոնական IPO-ից շատ ավելի վաղ և շատ ցածր գնով, այդպես, 2010թ․ դրանք կարելի էր գնել 10 հոնկոնգյան ցենտով։
Հունվարի 10-ի դրությամբ մեկ բաժնետոմսը արժե 9,97 հոնկոնգյան դոլար։