Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը՝ գրում է Haberler-ը:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի փոխանցմամբ՝ հանդիպման չեղարկման համար պատճառ է հանդիսացել Թուրքիա այցից առաջ Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունը:
«ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող զորքերը դուրս չի բերի, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի»,-հայտարարել էր Բոլթոնը:
Թուրքական կողմը պատասխանելով Բոլթոնի հայտարարությանը նշել էր, որ այդ հայտարարություններն անհիմն են, և Թուրքիայի բոլոր գործողություններն ուղղված են Սիրիայում քրդերի անվտանգության ապահովմանը:
Բոլթոնն առանց Էրդողանին հանդիպելու վերադարձել է ԱՄՆ: