Արդեն մի քանի շաբաթ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Քեյթ Միդլթոնը և Մեգան Մարքլը ընդհանուր լեզու չեն գտնում: Դա է պատճառը, որ նրանք չկարողացան ապրել մեկ հարկի տակ, միասին չնշեցին Սուրբ Ծնունդը՝ չնայած ավանդույթներին: Կան այս իրավիճակը հաստատող շատ այլ գործոններ՝ գրում է 7days.ru-ն:
Այժմ լուրեր են պտտվում, որ Մեգանը կտրականապես հրաժարվել է իր առաջնեկին լույս աշխարհ բերել նույն ծննդատանը, որտեղ լույս աշխարհ են եկել Ուիլյամը և Հարին, ինչպես նաև Քեյթի երեք զավակները։ Պաշտոնապես պատճառաբանվում է, որ Լոնդոնի Սուրբ Մարիամի հիվանդանոցը գտնվում է 13 կմ հեռու Հարիի և Մեգանի բնակարանից։