Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կյանքի տևողությունը կապված է ալկոհոլի օգտագործման հետ: Մարդիկ, որոնք չափավոր են այն գործածում, ավելի երկար են ապրում, քան առհասարակ չօգտագործողները:
Պարզվել է, որ մինչև 90 տարեկան անձանց շարքում ավելի շատ են ալկոհոլ չափավոր օգտագործողները, քան առհասարակ չօգտագործողները:
Գիտնականների կարծիքով՝ ալկոհոլի օգտագործման հետ կապված երկու կարևոր կետ գոյություն ունի: Առաջին՝ չի կարելի ոգելից ըմպել ամեն օր: Երկրորդ՝ չի կարելի խմել թույլատրելի չափաբաժնից ավելի: