Տասնյակ հետևակային մեքենաներ և տանկեր երեկ երեկոյան ներխուժել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Ռամի գյուղ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Գյուղից լսվում են համազարկի ձայներ և կրակոցներ: Իրավապաշտպանների մի մասը պնդում է, որ կրակ է բացվել մարդկանց վրա: Մյուսներն ասում են, որ կրակում են լուսարձակ փամփուշտներով և արկերով:
Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ փորձում են կարգավորել իրավիճակը Սիրիայի հյուսիսում, ուր առավել կատաղի են բախումները հակակառավարական ուժերի և բանակի միջև:









































