Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանն աստիճանաբար վերածվում է «բանանային հանրապետության»։ Շուտով վրացական շուկայում կհայտնվի տեղական բանանների առաջին խմբաքանակը։ Կախեթիում (Արևելյան Վրաստան) արդեն իսկ սպասում են բանանի առաջին բերքին։
Տեղի բնակչությունը նշում է, որ եթե այս տարվա բերքն արդարացնի սպասումները, ապա այստեղ կհայտնվեն բանանի պլանտացիաները, և արևադարձային մրգերի գործը կդառնա շահութաբեր։
Մասնագետներն ընդգծում են, որ բանան աճեցնելու համար Կախեթիում ստեղծված են բարենպաստ կլիմայական պայմաններ, սակայն ձմռանն, իհարկե, անհրաժեշտ կլինի այդ բույսերը պաշտպանել ցրտից։









































