Wednesday, 15 07 2026
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

ԱՄՆ-ում ունենք հսկայական ներուժ, որը պետք է օգտագործենք Հայաստանում. Արթուր Նազարյան

Վերջին տարիներին հայկական բասկետբոլում դրական տեղաշարժերը բավական մեծ են։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները հաջող են ելույթ ունենում Եվրոպայի և աշխարհի առաջնության ընտրական փուլերում։ Երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որը ոչ միայն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության շրջանում, այլև շարունակ թափ է հավաքում։ Նշենք, որ Սփյուռքի շրջանում հայկական բասկետբոլն ունի մեծ պոտենցիալ, որը էապես նպաստում է Հայաստանում մարզաձևի զարգացմանը։ Այս օրերին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը գտնվում էր ԱՄՆ-ում։

– Պարոն Նազարյան, ի՞նչ նպատակով էիք մեկնել ԱՄՆ:

– Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է, որ Սփյուռքը ներկայացնող հայ բասկետբոլիստները համալրեն տարբեր տարիքային հավաքականները: Այդ առումով ԱՄՆ-ում մենք հսկայական ներուժ ունենք, որը պետք է կարողանանք առավելագույնս օգտագործել: Ես շուրջ չորս տարի չէի եղել Միացյալ Նահանգներում, և կային բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեին տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ունեցա մի քանի տասնյակ հանդիպումներ հայ խաղացողների և նրանց ծնողների, մարզիչների և բասկետբոլի հետ առնչվող այլ անձանց հետ: Կարող եմ ասել, որ մեր բասկետբոլային ներուժը շատ ավելի մեծ է, քան մեզ թվում է, այդ ներուժը օրեցօր աճում է, և մենք պետք է կարողանանք օգտագործել այն:

– Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ներուժի օգտագործումը հայկական բասկետբոլում:

– Նախ նշեմ, որ բասկետբոլը միջոց է, որ կարողանանք ավելի ամուր կապել Հայաստանը ամերիկահայության հետ: Կարելի է ասել, որ գլխավոր նպատակը հենց դա է, քանի որ բասկետբոլի միջոցով հարյուրավոր հայ պատանիներ ու երիտասարդներ այցելում են Հայաստան, սկսում են ավելի խորն ուսումնասիրել իրենց արմատները: Իսկ եթե նայենք զուտ սպորտային մասով, ապա Հայաստանն էլ կարող է զգալի օգուտ տալ նրանց, ովքեր լուրջ նպատակներ ունեն բասկետբոլում: Կոնկրետ ԱՄՆ-ում համալսարանն ավարտելուց հետո հայ բասկետբոլիստները կա՛մ պետք է հայտնվեն ՆԲԱ-ում, կա՛մ տեղափոխվեն արտասահման, որ կարիերան կարողանան շարունակել որևէ ակումբում, այլապես ստիպված են լինելու դառնալ սիրողական մակարդակի խաղացող և գործունեություն ծավալել այլ ոլորտում: Եվրոպական որևէ ակումբում հայտնվելու համար ներկայումս հայազգի խաղացողները կարող են նախ՝ հանդես գալ Հայաստանում, օրինակ՝ Ա լիգայում, որտեղ իրենց ցույց տալու դեպքում շատ արագ առաջարկներ կունենան եվրոպական թիմերից: Լավ հեռանկարներ են ստեղծվում նաև տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու համար: Չմոռանանք, որ Եվրոպայում գործում է ոչ եվրոպացի խաղացողների սահմանափակում, ինչը չի տարածվում ՀՀ քաղաքացիների վրա: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա ԱՄՆ-ում աշխատող հայ մասնագետները կարող են տարվա ընթացքում այցելել Հայաստան և իրենց գիտելիքների մեծ պաշարը ու փորձը փոխանցել ՀՀ-ում աշխատող մասնագետներին: Խոսքը վերաբերում է հատկապես մանկապատանեկան բասկետբոլում աշխատողներին, քանի որ այս հարցում մենք շատ մեծ բաց ունենք: Ես հիմնականում հանդիպումներ ունեցա Կալիֆոռնիա նահանգում և կարող եմ ասել, որ տասը-տասներկու օրը բավական չէ բոլոր ծրագրերը քննարկելու համար: Ներկայումս փորձում ենք ներկայացուցիչ ունենալ Լոս Անջելեսում, որը ամենօրյա կապի մեջ կլինի հայ խաղացողների ու մարզիչների հետ, տեղում կպատասխանի նրանց հուզող հարցերին: ԱՄՆ-ում այսօր գրեթե երկու միլիոն հայ է ապրում: Չմոռանանք, որ խոսքը աշխարհի ամենահզոր բասկետբոլային երկրի մասին է: Ահռելի աշխատանք կա կատարելու, որը մեր փոխարեն ոչ ոք չի անելու:

– Դուք Լոս Անջելեսում հանդիպել եք նաև Կլիպերսի մարզիչ Ռեքս Կալամյանի հետ:

– Ռեքսի հետ վաղուց ենք կապի մեջ և այս անգամ վերջապես հանդիպեցինք: Նա բավական հայրենասեր անձնավորություն է և մեծ ցանկություն ունի օգտակար լինելու հայկական բասկետբոլին: Ռեքս Կալամյանը կփորձի օգտագործել իր հեղինակությունը, որ ավելի մեծ թվով անձանց ներգրավի հայկական բասկետբոլի զարգացմանը միտված ծրագրերին: Նա գերծանրաբեռնված աշխատանք ունի, ինչը թույլ չի տալիս նրանց երկար ժամանակով այցելել Հայաստան: Ռեքս Կալամյանն այսօր ամենաճանաչված հայն է և ամերիկյան բասկետբոլում բավական լուրջ ազդեցություն ունի:

– Իսկ ֆինանսական աջակցություն  ցուցաբերո՞ւմ են ԱՄՆ-ում  բնակվող մեր հայրենակիցները։

– Մենք մշակել ենք մարզերում բասկետբոլի զարգացման ծրագիր, որով աջակցություն ենք ակնկալում բացառապես մարզերում գործող մանկապատանեկան թիմերի համար: Այսօր գրեթե բոլոր մարզերում ունենք բասկետբոլով զբաղվող տասնյակ խմբեր, որոնք աջակցության կարիք ունեն: Այս խնդիրը լուծելու դեպքում մեր տարիքային առաջնություններում զգալիորեն կավելանան մարզային թիմերը: Ի դեպ, վերջերս Արթիկի մարզադպրոցի դահլիճը նոր, ժամանակակից հատակ ունեցավ, որտեղ անցկացվում են Ա լիգայի հանդիպումներ: Այդ ամենն իրականացվեց ամերիկահայ բարերարի միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում