Արժույթի միջազգային հիմնադրամը հավանության է արժանացրել Թունիսին մոտ 506.7 մլն դոլարի չափով նոր վարկային տրանշի հատկացումը: Այս մասին հայտնում է ԱՄՀ մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ հերթական տրանշի տրամադրման մասին որոշումն ընդունվել է ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից՝ Թունիսի հակաճգնաժամային աջակցության ծրագրի կատարման ընթացքի վերանայումից հետո: ԱՄՀ-ի այդ ծրագիրը հաստատվել էր անցած տարվա հունիսի 7-ին:
Այս որոշումը նշանակում է, որ ներկայում Թունիսը հասանելիություն է ստացել 658.8 մլն դոլարի վարկային օգնության: Այդ ծրագրի շրջանակում նախատեսվում է Թունիսին երկու տարում տրամադրել մոտ 1.76 մլրդ դոլար:
Ինչպես հայտնել է ԱՄՀ փոխնախագահ Նեմաթ Շաֆիկը, Թունիսի տնտեսությունը շարունակում է աճել՝ չնայած համեստ տեմպերով: