Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը SoCal In-N-Out Burger արագ սննդի կետ մտնելով՝ իր բարության համար նորությունների կենտրոնում է հայտնվել, փոխանցում է The Hollywood Reporter-ը:
Հաստատությունում հայտնված դերասանը սեղմել է երկրպագուների ձեռքերը և լուսանկարվել նրանց հետ: Հետո Հենքսը նրանց լանչ է հյուրասիրել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Լոս Անջելեսի շրջաններից մեկում բարեգործական ակցիա է տեղի ունեցել, որին տասնյակ հայտնի դերասաններ և մշակույթի գործիչներ են մասնակցել:









































