2011 թ. մարդկությունը կստեղծի 1.8 զետաբայթ (1 ԶԲ=1 միլիարդ տերաբայթի) ինֆորմացիա, իսկ 2013-ին այն կկրկնապատկվի: Այս մասին հաղորդում է Mashable կայքը:
Համեմատության համար նշվում է, որ այսքան տեղեկություն պահելու համար անհրաժեշտ է iPad 57.5 մլրդ սարք՝ յուրաքանչյարը՝ 35 ԳԲ հիշողությամբ: Այսքան սարքեր գնելու համար անհրաժեշտ կլիներ 34.4 տրլն դոլար, ինչը հավասար է Իտալիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ՀՆԱ-ների հանրագումարին:
Մոտավորապես այսքան ինֆորմացիա է պարունակվում 2 ժամ տևողությամբ 200 մլրդ HD որակի տեսանյութերում: Այսքանը դիտելու համար մեկ մարդուն անհրաժեշտ կլինի 47 միլիոն տարի՝ պայմանով, որ դրանց միջև ընդմիջումներ չպետք է լինեն: 1.8 ԶԲ ինֆորմացիա կարող են ստեղծել ԱՄՆ բոլոր քաղաքացիները, եթե 26,976 տարի շարունակ ամեն 20 վայրկյանը մեկ նոր հրապարակում անեն Twitter միկրոբլոգների կայքում:





































