Հավանականություն գոյություն ունի, որ Լոնդոնի «Հաթվիկ» օդանավակայանը երբեք դրոնների հարձակման չի ենթարկվել, գլխավոր կասկածյալները տվյալ պահին ազատ են արձակվել: Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նշվում է, որ 47-ամյա Փոլ Գեյթը և 54-ամյա Էլեյն Քիրքը, որոնց կասկածում էին «Հաթվիկ» օդանավակայանում դրոն արձակելու մեջ, ազատ են արձակվել:

«Անխոս, հավանականություն կա»,-համապատասխան հարցին պատասխանելով՝ ասել են ոստիկանությունում:
Նրանք նաև ասել են, որ աշխատում են մարդկանց հետ, որոնք «շատ բաներ են ասում»:










































