Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում առաջինը երկրում հարկ կսահմանվի սուրճի մեկանգամյա գավաթների, պիցցայի տուփերի և այլ պարենային արկղերի համար: Քաղաքային խորհուրդը արդեն սկսել է աշխատել օրենսդրության վրա:
«Թափոնների արտադրությունն ավելի թանկ դարձնելով, մենք վերացնում ենք ֆինանսական խոչընդոտող գործոնները: Մեկանգամյա փաթեթավորումը չպետք է ավելի էժան լինի, քան բազմակի օգտագործմանը»,- ասել է քաղաքապետ Բորիս Պալմերը:

Նախագծի համաձայն, նոր հարկերը կգործեն արդեն առաջիկա ամիսներին: Խանութները, սրճարանները և արագ սննդի ռեստորանները հարկ կվճարեն օգտագործած յուրաքանչյուր մեկանգամյա բաժակի կամ տուփի համար:
Նշվում է, որ 2017թ.-ին Թյուբինգենում հասարակական վայրերի աղբի վերամշակման ծախսերը աճել են 50 հազար եվրոյով:









































