Ինչպես և սպասվում էր, երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ է ընտրվել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն այսօր ընտրել է Քրիստին Լագարդին ԱՄՀ-ի գործադիր տնօրեն և գործադիր խորհրդի նախագահ 5 տարի ժամկետով՝ սկսած 2011 թ. հուլիսի 5-ից»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:
Նրա հաղթանակը վերջնական դարձավ, երբ Լագարդի թեկնածությունը պաշտպանեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ պետություններ:










































