ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել,թե ինչ տեսք կունենա Մեքսիկայի հետ սահմանին պողպատե պատնեշը: Լուսանկարը նա Twitter-ի իր էջում է հրապարակել:
«Պողպատե կառույցը միանգամայն արդյունավետ է և միաժամանակ՝ գեղեցիկ»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին գեղարվեստական ձևավորումներ կլինեն: Նրա խոսքով՝ դեմոկրատները չեն ցանկանում բետոնե պատնեշ տեսնել:
A design of our Steel Slat Barrier which is totally effective while at the same time beautiful! pic.twitter.com/sGltXh0cu9
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 21, 2018









































