Ընդհանուր առմամբ 84 մլն. դրամի օգնություն են ստացել Տավուշի մարզի բոլոր, սոցիալապես անապահով, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բարերար, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանից: Օգնությունը տրամադրվել է Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ: Այդ խմբում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մարզում 167 է: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 500 հազար դրամի օգնություն:
Ավելի մանրամասն` տեսանյութում:









































