«Վերջին տասնամյակը նահանջների, կորուստների տասնամյակ էր բոլոր առումներով՝ տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական և այլն»,- տնտեսության վիճակին նվիրված քննարկմանը նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա համոզմամբ՝ 2018 թվականը մտնելու է պատմության մեջ որպես հույսի, հասարակաության արթնացման տարի. «Եվ այս հենքի վրա տնտեսության մեջ ինչ-որ գործընթացներ տեղի ունեցան՝ սպասվածի շրջանակներում. 5,5-6 տոկոս աճ ակնկալելը տնտեսական շատ լավ ցուցանիշ է, քանի որ տնտեսության մեջ որոշակի կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում»:
Բագրատ Ասատրյանը բնական է համարում, որ մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ. «Սակայն կառուցվածքային փոփոխությունները պետք է ինստիտուցիոնալ տեսք ստանան, հակառակ դեպքում այն բացասական երևույթները, որ ունեցել ենք, կվերականգնվեն: Պետությունը պետք է վերափոխվի: Մոտենում ենք մի նոր սահմանագծի»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:







































