Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Նոր իշխանությունների համար արդեն «աշխարհը խալի է ոտի տակ». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները տոնում են իրենց հաղթանակը՝ մարզպետներից մինչև կառավարության ներկայացուցիչներ:

Նախորդ իշխանությունների ռեստորանային քեֆ-ուրախությունները, գիշերային ժամերի հրավառությունն ու ճոխ կնունքների մասին ամենատարբեր առիթներով բարձրաձայնող նորեկները, փաստորեն, արագորեն համակերպվել են իշխանության անուղղակի մաս կազմող կերուխումի ու «աշխարհը ոտի տակ խալի լինելու» իրողության հետ:

Վերջիններիս թվում է, թե իրենց հաղթանակը տոնելու կամ, ինչպես իրենք են ասում, կատարած աշխատանքի համար թիմին շնորհակալություն հայտնելու համար կազմակերպված խնջույքն ընդամենը ծանրագույն աշխատանքից լիցքաթափվելու տարբերակ է: Բայց հաղթանակի համար շնորհակալություն հայտնել պետք է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, որի անձի կարևորությանը հավատալով` հասարակությունն ընտրել է «Իմ քայլն» ու նրա թեկնածուներին: Նույն այդ մարդիկ մեկ տարի առաջ նախկին իշխանավորների կազմակերպած խնջույքներին էին ուրախանում, կենացներ ասում, դիֆերամբներ ձոնում վերադասին, երգում ու ասմունքում էին՝ ցանկալի պաշտոնին հասնելու համար: ՈՒ եթե նոր կառավարիչներին թվում է, թե այդ մարդիկ իրենց երդվյալ համախոհներն են, ապա շտապեմ հիասթափեցնել.՝ Հայաստանում ժողովրդի զանգվածային տարհանում չի եղել, հասարակության ներկայացուցիչները նույն մարդիկ են՝ նույն տրամաբանությամբ և առաջ գնալու ուրույն տեսլականով:

Նոր Հայաստանի քաղաքակիրթ արժեքներ կրողը լինելու մասին հայտարարող ուժն այդ մարդկանց մոտ, առաջին հերթին, նոր մշակույթ պետք է ձևավորի, անի ամեն բան «հին ու բարի ավանդույթներ» փոխելու համար, թե չէ ժամանակի հետ բարքերը ոչ էլ փոխվում են:

Քավ լիցի, ոչ ոք դեմ չէ, երբ պաշտոնյան աշխատանքից հետո կազմակերպում է իր ժամանցն ու ուրախանում ընկերների հետ, բայց աղքատության նման ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ 30 տարի անընդմեջ աղետի գոտու մասին ենք լսում, զինվորների սանիտարական տարրական պայմանները ծնողներն են հոգում, տատիկ-պապիկներն իրենց արտագաղթած երեխաներին ու թոռներին տեսակապով են «սիրում», նման մասշտաբի խնջույքներն ուղղակի բարոյական չեն:

Հայաստանում վերնախավային քեֆ-ուրախությունների տրամաբանությունը խիստ պարզունակ է` մեկ բաժակ, երկու, երեք, հետո ռաբիս երաժշտություն, այնուհետ՝ մեր դեմ խաղ չկա, մենք բոլորս ախպերներ ենք, ու միմյանց ցավը տանելու շքերթ: «Զորահանդեսի հրամանատարին» թվում է, թե երկրագունդն իր շուրջն է պտտվում, մինչդեռ ամեն պտույտի հետ պետությունը հետ է մնում արտաքին աշխարհից, սեփական ժողովրդից, տնտեսությունից:

Այս տրամաբանությամբ քեֆ անողի քեֆը, երկրի հոգսերի նման, երբեք չի պակասի: Կարծում եմ՝ պետական այրերը պետք է կամք դրսևորեն ու խորոված-քյաբաբային միջավայրից աշխատասենյակ տեղափոխվեն: Փորձը ցույց է տալիս, որ ռեստորանների սրտակեղեք երգերի ներքո պետական հարցերը լուծում չեն ստանում, իշխանությունների առջև դրված օրհասական խնդիրները, այն էլ պատերազմող երկրի պարագայում, բոլորովին այլ միջավայր ու սեղանակիցներ են ենթադրում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում