Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան չհերքեց, որ Արարատ Միզոյանը կարող է դառնալ Ազգային ժողովի նախագահ: “Այո, քննարկումներ կան, երբ որ քննարկումները կլինեն վերջնական, կասենք”,- ասաց նա:
Փաշինյանը նաև հաստատեց, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հանելու շուրջ են քննարկումներ ընթանում. «Այդպիսի առաջարկ կա, կտեսնենք»: Հարցին, թե ճի՞շտ է, որ Իմ քայլը դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարը լինելու է Լիլիթ Մակունցը, Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցն էլ են քննարկում:








































