Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Լոս Անջելեսում ստորգետնյա արագընթաց թունել է բացել: Առաջին նման միջանցքը կառուցել է միլիարդատիրոջ The Boring Company ընկերությունը: Բացման մասին տեղեկատվությունը հայտնվել է ընկերության Twitter-ի էջում:
Թունելի մուտքերից մեկը գտնվում է ընկերության SpaceX-ի ավտոկայանատեղիում: Միջանցքը կապում է քաղաքի մի քանի խոշոր թաղամասեր: Թունելով կերթևեկեն կողային դողերով հատուկ ավտոմեքենաներ՝ զարգացնելով մինչև 240 կմ/ժ արագություն:
Այս մեքենաները կանոնավոր կերպով կերթևեկեն թունելով և դրանցից կարող են օգտվել հետիոտներն ու հեծանվորդները:
The Boring Company ընկերությունը նախատեսում է նմանատիպ ևս մեկ թունել կառուցել Լոս Անջելեսում, ինչպես նաև Տեխասում կամ Սան Ֆրանցիսկոյում:
Dec. 18 – Hawthorne, CA pic.twitter.com/dasUPNDbGK
— The Boring Company (@boringcompany) December 19, 2018
Tesla in @boringcompany tunnel with retractable wheel gear that turns a car into a rail-guided train & back again pic.twitter.com/3a6i0NoSmi
— Elon Musk (@elonmusk) December 19, 2018








































