Լիբանանում պաղեստինցի երեխայի զոհվելուց հետո զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել, որին տեղացի բժիշկները հրաժարվել են առանց վճարելու բուժել:
Երեքամյա Մոհամադ Վահբան ուղեղի շտապ վիրահատության կարիք է ունեցել, որը 25 հազար եվրո արժե: Երեխան կոմայի մեջ է ընկել, սակայն հիվանդանոցները հրաժարվել են նրան ընդունել, քանի որ ծնողները բուժման համար վճարելու հնարավորություն չեն ունեցել: Երեքշաբթի առավոտյան տղային հուղարկավորել են:
Առաջին տարերային հանրահավաքները տեղի են ունեցել Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլիում, պաղեստինցի փախստականների ճամբարում:
Հետո հարյուրավոր մարդիկ Լիբանանի և Պաղեստինի դրոշներով Տրիպոլիի կենտրոնական հրապարակ են դուրս եկել: Հանրահավաքի մասնակիցները հակառակավարական կարգախոսներ են վանկարկել: Ավելի ուշ երիտասարդների խումբը ճանապարհներին անվադողեր է այրել:
Ցույցը ցրել են զինվորականները:
Չթույլատրված հանրահավաք է տեղի ունեցել նաև Բեյրութի կենտրոնում: Ակտիվիստները Համրա փողոցով երթ են կազմակերպել, ինչպես նաև Ռիադ աս Սոլհ հրապարակում՝ կառավարության շենքի մերձակայքում՝ հանրահավաք, որտեղ հակառակավարական կարգախոսներ են վանկարկել: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: