Ամանորի նախօրեին նոր ֆոտոշարքով է ներկայացել Versace նորաձևության տան գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն: Ֆոտոշարքին, որի միջոցով դիզայները պատմել է գարուն-ամառ հավաքածուի նորույթների մասին, մասնակցել են 32-ամյա Իրինա Շեյքը, 22-ամյա Բելա Հադիդը, 45-ամյա Շարլոմ Հարլոուն և այլ գեղեցեկուհիներ։
Մոդելների ընտրության հարցում Դոնաթելա Վերսաչեն տարիքային սահմանափակումներ չի դնում՝ ցույց տալով, որ իր ստեղծած հագուստը կարող են կրել բոլոր կանայք, առանց բացառության։ Գարուն-ամառ հավաքածուի գովազդային հոլովակը բավական վառ է, հիշվող։

1990-ականների թոփ մոդել Հարլոուն բազմագույն կոմբինիզոն է կրում։

Սև մետաքսյա զգեստով Իրինա Շեյքը արդեն վաղուց ընկերական հարաբերությունների մեջ է Դոնաթելայի հետ:

Հադիդը ծաղկային պրինտով մարմինն ընդգծող զգեստով է։

Լուսանկարների հեղինակը ամերիկյան լուսանկարիչ Սթիվեն Մեյզելն է։












































