Լիբիայի Տրիպոլի քաղաքում մահափորձ է կատարվել ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սադիկ Աբդուլկարիմ Աբդուլռահմանի վրա: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հայտնի է, որ Աբդուլռահմանը հարձակման է ենթարկվել, երբ ուղևորվելիս է եղել ազգային համընդհանուր կոնգրեսի նիստին: Անհայտ անձինք ինքնաձիգից կրակ են բացել նրա ավտոմեքենայի վրա: