Արքայազն Հարին և նրա հղի կինը՝ Մեգան Մարքլը հրաժարվել են ավանդական սուրբծննդյան տոները նշել Նորֆոլք կոմսությունում, որտեղ կժամանեն նաև արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Սասեքսի դուքսը և դքսուհին արձակուրդները կանցկացնեն Եղիսաբեթ II-ի Սանդրինգհեմ նստավայրում, որը Ուիլյամի և Քեյթի տան մերձակայքում է: Թագավորական աղբյուրի խոսքով`Սանդրինգհեմում «այնքան էլ շատ տեղ չկա, այդ պատճառով նրանց ընտրությունը զարմանալի է»: Նա նաև ենթադրել է, որ զույգը «պարզապես սեփական տարածությունն է ցանկանում»`նախընտրելով առանձին ժամանակ անցկացնել:









































