ԱՄՆ-ից հետազոտողները պնդում են, որ մեծ չափաբաժնով աղի օգտագործումն առավել մեծ խնդիր է կանանց համար, քան տղամարդկանց: Նրանց եզրահանգումները հրապարակել է Hypertension բժշկական պարբերականը:
Գիտնականները պարզել են, որ աղի ավելցուկը տղամարդու օրգանիզմում հիպերտոնիայի զարգացմամն պատճառ չի հանդիսանում, իսկ կնոջ մոտ, համապատասխանաբար, հանդիսանում է:

«Զարմանալի է, տղամարդկանց կամ կանանց օրգանիզմում աղի առկայությունը տարբեր ազդեցություն է թողնում նրանց արյունատար անոթների վրա»,- ասում են Օգաստայի համալսարանի մասնագետները:
Աղը բացառող դիետաները, ինչպես ամերիկացի գիտնականները եզրակացնում են, ավելի օգտակար է իգական սեռի ներկայացուցիչներին, քան արական, որոնց համար աղն այդքան սարսափելի չէ:












































