Ավստրալիայի կառավարությունն Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում, սակայն դեռ ձեռնպահ է կմնա դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելուց: Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է SBS-ը:
«Կառավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում»,-ասել է նա:
Հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Ավստրալիան ուսումնասիրում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և իր դեսպանատունն այնտեղ տեղափոխելու հարցը: