ԱՄՆ-ը վերջին շրջանում Չինաստանի նկատմամբ կորցնում է առաքելությունը ռազմական տեխնոլոգիաների ոլորտում: Russia Today-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Ֆրենկ Կենդալը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով կոմիտեի ներկայացուցիչների առջև:
Պենտագոնի ղեկավարի տեղակալը նշել է, որ Չինաստանի արագ զարգացմամբ ԱՄՆ-ի տեխնոլոգիական առաջատարության դեմ նետվել է այնպիսի մարտահրավեր, ինչպիսին ինքը չի տեսել մի քանի տասնամյակներ շարունակ՝ հատկապես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Այդ առնչությամբ պաշտոնյան նշել է, որ Պենտագոնին չի բավականացնում նոր տեխնոլոգիաների մշակման միջոցները, քանի որ ռազմական բյուջեն սահմանափակված է ներկա ֆինանսական իրավիճակի պատճառով:











































